Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռուստատեսային ելույթի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը համաձայնության է եկել ուրանի հարստացման շուրջ բանակցային միջնորդների հետ եւ որ երկրի նկատմամբ գործադրվող պատժամիջոցներն այլեւս չեղյալ են հայտարարվելու, «Ռոյթերս» գործակալությանը վկայակոչելով հաղորդում «ՌԻԱ-Նովոստին»-ն:

2013թ. նոյեմբեր ամսին Ժնեւում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացակայություն երաշխավորող եւ փոխարենը` Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացում նախատեսող համապարփակ համաձայնագիրը պետք է մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 20-ը մշակվի: Ավելի վաղ երկրի նախագահը հայտարարել էր, որ Իրանն ամեն ինչ անելու է` համաձայանություն կայացնելու համար: