Դնեպրապետրովսկի 25-րդ օդադեսանտային բրիգադի Իլ-76 ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները զոհվել են: Կենդանի չի մնացել նաեւ 40 դեսանտայիններից եւ ոչ մեկը: Տեղեկությունը, «ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմ» գործակալության վկայակոչմամբ, հակաահաբեկչական գործողությունների շտաբի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովն է հայտնել:
Տեղեկատվական դիմադրության խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկի հաղորդմամբ, ինքնաթիռի ուղղությամբ ռուսական վարձկանների` Լուգանսկի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող կրակակետում տեղակայված հակաօդային կայանից եւ խոշոր տրամաչափի գնդացիրներից է կրակ բացվել` վայրէջքի ժամանակ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է դեսանտայինների կորստի փաստը` չնշելով նրանց թիվը:





























