Ոստիկանության Մասիսի բաժնում, հունիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական ճանապարհին միմյանց են բախվել Միքայել Կ.-ի վարած մոտոցիկլետը եւ Գեւորգ Կ.-ի վարած «Դեյվու Մատիս» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: