Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, հունիսի 12-ին, հաղորդում էր ստացվել Չարենցի փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Աննա Վ.-ի պայուսակը` պարունակությամբ հանդերձ, գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ծառայություններից մեկին պատկանող նշված ավտոմեքենան եղել է «Նիսանն-Սաննի» մակնիշի, որը վարել է 39-ամյա Արամ Բ.-ն:

Վերջինս հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կատարվում է քննություն: