Հանրապետությունում, հունիսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում հունիսի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականւթյունը փոքր է:

Գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Լոռիում՝  գիշերը՝  +7+12, ցերեկը՝  +21+25,

Տավուշում՝ գիշերը՝  +9+14, ցերեկը՝  +23+28,

Արագածոտնի լեռներում՝  գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  +11+15, ցերեկը՝  +25+28,

Արարատում՝ գիշերը՝  +12+16, ցերեկը՝  +26+29,

Արմավիրում՝ գիշերը՝  +12+16, ցերեկը՝  +26+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝  գիշերը՝ +12+16, ցերեկը՝  +26+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝  +13+18, ցերեկը՝  +26+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝  +8+13, ցերեկը՝  +21+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝  +11+16, ցերեկը՝  +23+27: