Երեւան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, , ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 39-ամյա Անդրանիկ Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ` նրա մոտ եղած ծանրոցից հայտնաբերվել է 10 փայլաթիթեղ` «Subutex 8 mg» գրառումով, յուրաքանչյուր փայլաթիթեղում` 7 դեղահաբ, ընդամենը` 70 դեղահաբ:
Անդրանիկ Կ.-ն հայտարարել է, որ ծանրոցը Ֆրանսիայից ուղարկել է ընկերուհին` Շ.-ն, իսկ հայտնաբերված դեղահաբերը «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























