Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այսօր՝ հունիսի 14-ին, ներկա է գտնվել «Գյումրիի հաշվապահական հաշվառման» գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում կաճի:
Բացման արարողության ընթացքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարությանը Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել քաղաքում աշխատատեղերի ստեղծմանը, անկախ դրանց քանակից: Այնուհետեւ քաղաքապետը շրջել է նորաբաց գրասենյակում եւ ծանոթացել վերջիններիս գործուներության հիմնական ուղղություններին:





























