Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրներին կապող Ռազմավիրական ճանապարհը վերականգնվել է ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության համար: Տեղեկությունը «Ինտերֆաքս» գործակալությանը Հյուսիսային Օսեթիայի ԱԻ վարչության մամուլի ծառայությունից են հայտնել:
«Այսօր Վերին Լարսի անցակետը թեստային ռեժիմով է աշխատելու», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԻ վարչությունը տվյալ ուղղությամբ Ռուսաստանի սահմանը հատելու մտադրություն ունեցող քաղաքացիներին հորդերել է մի փոքր էլ սպասել` Հյուսիսային Օսեթիայի տարածքում տրանսպորտային միջոցների կուտակումներից ազատվելու համար:
Խոսքը, մասնավորապես, 140 բեռնատարների մասին է, որոնք մայիսի 17-ից ճանապարհի բացմանն են սպասում, երբ Վրաստանի տարածքի մաս կազմող Դարիալի կիրճում` Կազբեկի հյուսիս-արեւմտյան լանջից Դեւդորաք սառցադաշտից մի հատված էր պոկվել եւ, վիթխարի սելավահոսքի վերածվելով, փակել Թերեք գետի հունը ու անանցանելի դարձել Ռազմավարական ճանապարհը:
Մինչ օրս թե վրացական, եւ թե ռուսական կողմից ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը դադարեցվել էր:





























