Լոռու մարզի Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ արհեստական լճում, հունիսի 14-ին խեղդված 15-ամյա Նորայր Ջահուկյանը Վրաստանին սահմանակից Մեծավան գյուղից է, ծայրահեղ աղքատ ընտանիքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Մեծավանի գյուղապետ Սերյոժա Վարդանյանը:
«Հայր չունի, մահացել է, ահավոր ծայրահեղ ծանր ընտանիքին էր, փոքր եղբայր ուներ, մայրն մի կերպ աշխատում, պահում էր: Գյուղապետարանն էլ անընդհատ կանչում եւ օգնում էր գումարով»,- ասաց նա:
Սերյոժա Վարդանյանի խոսքով՝ Նորայրն ընկերների հետ գնացել էր լճում լողալու, երբ այդ դեպքը տեղի է ունեցել:
«Մտել են լողացել ընկերներով, մեկը խեղդվելիս է եղել, Նորայրը մտել է, որ օգնի ու ինքն է խեղդվել: Պատահական է եղել, միտումնավոր ոչ մի բան չկա»,- ավելացրեց գյուղապետը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14:00-ի սահմաններում:





























