Վրաց-ռուսական սահմանային անցակետում շուրջ 40 բեռնատարները մեկ օրից կհասնեն Հայաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին այցելել է Վրաստան, ուր այսօր ավարտվել են Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգման աշխատանքները, եւ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաեւ Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները:
Տեղեկացնենք նաեւ, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան»:





























