Լիբիայում, Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների ընդարձակումը, հսկայական տարածությունների զավթումը վերջին 15 տարիների ընթացքում ամերիկյան էքսպանսիայի միակ հետեւանքն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Մերձավոր Արեւելքի ռուսական ակադեմիայի ղեկավար Եվգենիյ Սատանովսկին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դուրս է բերում զորքերը տարածաշրջանից՝ փաստացիորեն Իրաքին թողնելով ճակատագրի հեգնանքին, նույն կերպ, ինչպես այս տարի ճակատագրի հեգնանքին կթողնի նաեւ Աֆղանստանին: «Ամերիկացիների տեսակետից, Իրաքը կարող է պահպանվել միայն ռմբակոծությամբ, սակայն դա ոչ մի կերպ չի հարթի իրավիճակը»: Մինչ այդ Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը հավանաբար կթաղի Իրաքը՝ որպես պետություն, քանի որ նրանց զինյալները շատ են. խմբավորման զինյալների քանակը Սիրիայի տարածքում ոչ վաղ անցյալում կազմում էր 6000, առնվազն կեսը ներկայումս Սիրիայում է, եւ այդքան քչաքանակ մարդկանցով նրանք չէին կարող զավթել Անվար եւ Նայովա նահագները (վարչական կենտրոնը՝ Մոսուլ՝ խմբ.)», նշեց Եվգենիյ Սատանովսկին: Նրա համոզմամբ՝ դա նշանակում է, որ տեղական սուննիական շեյխերը աջակցել են խմբավորմանը՝ վրեժի դրդմամբ, քանի որ նրանց չեն ընդգրկել Իրաքի իշխանական կառուցվածքում:
«Հասկանալի է, որ ցեղերի կողմից ահաբեկիչների աջակցությամբ, եւ բանակի փաստացիորեն կազմաքանդ եղած պայմաններում, խմբավորմանը հաջողվել է գրավել Մոսուլը, եւ սկսել հարձակումը Քիրքուքի, ինչպես նաեւ Բաղդադի վրա: Սա նշանակում է, Իրաքի գրեթե տապալում. շիաները հավանաբար կամրանան հարավում, քրդերը՝ հյուսիսում, Բաղդադի ճակատագիրը դեռ անհայտ է: Իրանը կվերահսկի մերձսահմանային հատվածը: Սակայն Իրաքը, ամենայն հավանականությամբ, կվերածվի նախկին պետության, ինչպես Լիբիան եւ Սոմալին», - ընդգծեց արեւելագետը:
Անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերին Իրաքի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում՝ նա ընդգծել է, որ Իրանը պաշտպանում է իր սահմանները եւ իրանցի շիաներին, իսկ ԱՄՆ-ը խորհրդանշանականան հայտարարություն է կատարում, քանի որ նրանք արդեն մերժել են Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքիին Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետության դեմ անօդաչու ինքնաթիռներ օգտագործել:
Հիշեցնենք, որ «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետության» գրոհայինները գրավել են Թիքրիթ քաղաքը, որը Բաղդադից 140 կմ հեռավորության վրա է գտնվում: Նախկինում գրոհայինների հսկողության տակ էր անցել Մոսուլ քաղաքը: Գրավել են նաեւ որոշ բնակավայրեր, որոնք գտնվում են Սալահ-էդ-Դին եւ Քիրքուք նահանգներում:





























