ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայում հայկական պատվիրակությանը հունիսի 15-ին Բաքվում կգտնվի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կազմակերպվող «Rose Roth» սեմինարին մասնակցելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽԱճում հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովում պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով՝ սեմինարի ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», «Վրաստանի եվրաատլանտյան ուղին. գոյություն ունեցող հեռանկարներ եւ մարտահրավերներ», «Կառավարման եւ անվտանգության բարեփոխումներն Ադրբեջանում», «Աֆղանստանը 2014թ.-ից հետո»:
Պատգամավորը նշել է, ոչ հայկական պատվիրակությանը ներկայացվող անվտանգության երաշխիքները նամակում են, որն Ադրբեջանի խորհրդարանը ստացել է ՆԱՏՕ-ի ԽԱ քարտուղարության միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Rose Roth» սեմինարն անցկացվել է հունիսի 16-18-ին Ադրբեջանի մայրաքաղաքում: Միջոցառմանը կմասնակցի Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի ԽԱ-ում պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատագամավոր Կորյուն Նահապետյանի եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի գլխավորությամբ: Բացի այդ ՆԱՏՕ-ի ԽԱ կողմից Բաքու է հրավիրվել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով հանդես կգա ղարաբաղյան հակամարդության կարգավորման գործընթացի թեմայով զեկույցով:
«Rose Roth» սեմինարներն անց են կացվում 1990թ.-ից եւ ուղղված են Հյուսիսատլանտյան համագործակցության ամրապնդմանը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների հետ: Նման սեմինարներ Երեւանում անց են կացվել 2005 եւ 2010 թվականներին: Նշենք, որ Հայաստանը դիմել է 2015թ.-ին սեմինարը Երեւանում անցկացնելու համար:





























