Հունիսի 14-ի երեկոյան, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանի թիվ 3 ուղեկալում, հաղորդում է Shamshyan.com-ը:

ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել: Վթարի հետեւանքով Ս. Իշենկոն տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորը՝ ՌԴ քաղաքացի, 56-ամյա Մարինա Իշենկոն, տեղափոխվել է հիվանդանոց:

Ուղեկալ են ժամանել ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից եւ առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Վթարի փաստով զբաղվելու են ՌԴ իրավապահները, քանի որ նշված տարածքը համարվում է անվտանգության գոտի եւ գտնվում է ՌԴ սահմանապահ զորքերի հսկողության տակ: Վարորդն ու վիրավոր ուղեւորը ամուսիններ են: