Փրկարար ծառայությունը հունիսի 15-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցում` կամրջի մոտկայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 62 DD 033 պետհամարանիշի եւ «Օպել» մակնիշի 31 ՕՕ 511 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն (ծնվ. 1991 թ.) հոսպիտալացվել է, իսկ Ս. Տ.-ն (ծնվ. 1993 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար` ծանր եւ բավարար:





























