Վրաստանում ընտրատեղամասերից մեկում դիմակավոր անհայտ անձինք առեւանգել են քվեաթերթիկները: Այսօր երկրում Տժտեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

«Մարտվիլյան շրջանի Դոշակե գյուղում կիրակի գիշերը անհայտ դիմակավոր անձինք առեւանգել են քվեաթերթիկները: Քվեարկություն այս ընտրատարածքում չի անցկացվում: Մյուս ընտրատեղամասերն իրենց աշխատանքը սկսելե են առավոտյան ժամը 8-ին»,- ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԿԸՀ ներկայացուցիչը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Դոշակեում ընտրություններն ավելի ուշ կանցկացվեն:

Հունիսի 15-ի գիշերը նախկին իշխող «Ազգային շարժում» կուսակցության մեքենաների շարասյան վրա քարեր են նետել:

Տարբեր վնասվածքներով շարժման չորս ակտիվիստի տեղափոխել են հիվանդանոց:

«Ազգային շարժում»-ում հայտարարում են, որ մեղադրում են «Վրացական երազանքին» եւ համարում են, որ գործել են իշխանությունների հրամանով: Սկսվել է հետաքննություն:

Վրաստանի քաղաքացիները կիրակի քաղաքային խորհրդի անդամներ են ընտրում՝ 59 տեղական վարչակազմերի ղեկավարների եւ 12 քաղաքապետերի: Պայքարում են 20 կուսակցություններ եւ 4 ընտրական բլոկներ: