Վրաստանում, Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Ախալքալակի համար 4 ընտրատեղամասում սրտի կաթվածից վախճանվել է ընտրական հանձնաժողովի անդամ Լեւոն Սապոնջյանը:

«Լեւոն Սապոնջյանի սրտի կաթվածը տեղի է ունեցել տեղամասի բացումից առաջ, նա վախճանվել է»,- հաղորդել է կենտրոնական ընտրական հանձանժողովի ներկայացուցիչը, հայտնում է« Նովոստի Գրուզիան»:

Հունիսի 15-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Թբիլիսիում առաջին անգամ քաղաքապետին ընտրում են ուղղակի ճանապարհով ինչպես նաեւ եւս 11 քաղաքներում: Բացի այդ 71-րդ ընտրատեղամասում քաղաքային եւ շրջանային խորհուրդների ընտրություններ են: