Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերից մեկում պատռել են ընտրացուցակը, կոտրել են քվեատուփը: Միջադեպը տեղի է ունեցել համար Անակլիայի 32 ընտրատեղամասում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ընտրատեղամաս է ներխուժել 2012թ.-ին անհետ կորած Գոգիտա Աբդուլաձեի մայրը: Պահանջելով որդու անհետացման գործի հետաքննություն՝ նա պատռել է ընտրացուցակը, ընտրական փաստաթղթերը, կոտրել է քվեատուփը: Ոստիկանությունը փորձել է հանգստացնել կնոջը, բայց անօգուտ:
Վրաստանում հունիսի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընտրում են 12 քաղաքների քաղաքապետերի՝ ներառյալ մայրաքաղաքը:





























