Սիրիական զորքերն ազատագրել են Քեսաբը Թուրքիայի հետ սահմանին, որը գրավել են մարտի 20-ին: Այդ մասին հաղորդել է սիրիական ռազմական հրամանատարության ներկայացուցիչը: Այժմ նրա խոսքով սակրավորները ականազերծում են փողոցներն ու տները:
Ինչպես հաղորդում է սիրիական հեռուստատեսությունը, գրոհայիններին դուրս են հանել Քեսաբից արեւմուտք ընկած Սամրա քաղաքից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից:
Քեսաբը բնակեցված է հայերով, մեծամասնությունը գրոհայինների հարձակումից հետո լքել են քաղաքը եւ ապաստանել են Լաթակիայում:





























