Հայաստանում, առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում վաղը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականւթյունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝  գիշերը՝  +8+13, ցերեկը՝  +22+26,

Տավուշում՝ գիշերը՝  +10+15, ցերեկը՝  +24+29,

Արագածոտնի լեռներում՝  գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  +12+16, ցերեկը՝  +26+29,

Արարատում՝ գիշերը՝  +13+17, ցերեկը՝  +27+30,

Արմավիրում՝ գիշերը՝  +13+17, ցերեկը՝  +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝  գիշերը՝  +13+17, ցերեկը՝  +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝  +14+19, ցերեկը՝  +27+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝  +9+14, ցերեկը՝  +22+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝  +12+17, ցերեկը՝  +24+28: