Անցյալ տարվա համեմատ Ռուսաստան 220 տոկոսով քիչ ԱՊՀ երկրների քաղաքացիներ են ժամանել: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնային միգարցիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Նրա խոսքով՝ նման արդյունքը բացատրվում է միգրացիոն օրենսդրության խստացմամբ: Ռոմոդանովսկին ընդգծել է, որ սա հանգեցրել է նաեւ իրավախախտողների թվի կրճատման: Ռուսաստանում օտարերկրացիների կողմից թույլ տևվող իրավախախտումները նվազել են 25 տոկոսով, հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Ընդ որում ԴՄԾ ղեկավարը հայտնել է, որ 5 անգամ ավելացել է Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու թույլտվություն ստանալու համար դիմողների թիվը: Նա բացատրում է սա նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով: Նրա խոսքով՝ միգրացիոն ծառայությանն է դիմել այդ երկրի ավելի քան 5000 քաղաքացի: