Քուրդ զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրաքի եւ Սիրիայի սահմանին գտնվող անցակետը: Իրաքցի զինվորականները հեռացել են անցակետից «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման իսլամիստ գրոհայինների ճնշման ներքո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով՝ միաժամական կառավարական զորքերը հակահարձակում են սկսել են «ԻԼԻՀ»-ի գրոհայինների վրա Մոսուլ են Թիքրիթ քաղաքների շրջանում: Հաղորդում են, որ ավիացիան պարբերական հարվածներ է կատարում ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ: Բայջի շրջանում, որտեղ գտնվում է երկրում ամենամեծ նավթարդյունահանող գործարանը, օդային դեսանտ է իջեցվել:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Իրաքում իրավիճակը սրվել է, գրոհայինները գրավել են Մոսուլ եւ Թիքրիթ քաղաքները: Իրաքցի զինվորականները փախչել են այդ շրջաններներից, շատերը գերեվարվել են, ոմանց գրոհայինները մահապատժի են ենթարկել:





























