Մի խումբ անձնանց, ովքեր Քոբուլեթում ընտրատեղամաս էին եկել կիսավարտիքներով, թույլ չեն տվել քվեարկել, հաղորդում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Այս կապակցությամբ ՀԿ ներկայացուցիչները կազմել են համապատասխան բողոք, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանում հունիսի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընտրում են 12 քաղաքների քաղաքապետերի՝ ներառյալ մայրաքաղաքը: Ընտրություններին մասնակցում են 24 կուսակցություն եւ ընտրական դաշինքներ: