Անակլիայի համար 32 ընտրատեղամասում ընտրությունները տեղի կունենան երկու շաբաթ անց: Այդ մասին հաղորդել է ընտրական հանձնաժողովի նախագահը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Հիշեցնենք, ոչ քվերակության գործընթացը Զուգդիդյան ընտական շրջանի համար 32 ընտրատեղամասում ընդհատվել է: Տարածված տեղեկությունների համաձայն՝ տեղամասում ա հայտնվել 2008թ.-ին անհետ կորած Գոգիտա Աբուլաձեի մայրը՝ Ցիսանա Աբուլաձեն եւ կոտրել է քվեատուփը:

Աբուլաձեի հարազատները պատռել են քվեաթերթիկները: Գործընթացը 32-րդ ընտրատեղամասում դադարեցվել է: