Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Դավիթ Նարմանիան հունիսի 15-ին անցկացվող Թբիլիսիի ընտրությունների առաջատարն է ՝ ըստ ելքի հարցումների արդյունքների:«ACT» ընկերության կողմից անցկացված ելքի հարցումների արդյունքներով «Վրացական երազանքի» օգտին է քվեարկել Թբիլիսիի բնակիչների 50.6 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Նիկա Մելիան 24 տոկոս ձայնով: Այնուհետեւ «Նինո Բուրջանաձե. Միավորված ընդդիմություն» կոալիցիան է 9 տոկոս ձայնով:«GFK» ընկերության կողմից անցկացված ելքի երկրորդ հարցումների արդյունքներով՝ «Վրացական երազանք» դաշինքը հավաքել է 47.8 տոկոս ձայն, «Միացյալ ազգային շարժումը»՝ 26.1 տոկոս:

Երրորդ տեղում է «Նինո Բուրջանաձե. Միավորված ընդդիմություն» կոալիցիան՝ 8.3 տոկոս: Օրենսդրության համաձայն՝ ընտրություններում սահմանը 4 տոկոս է:Քաղաքապետի ընտրություններում հաղթանակի համար անհրաժեշտ է ապահովել ավելի քան 50 տոկոս ձայն: Եթե Նարմանիան չհաղթահարի սահմանը, ընտրությունների երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ:Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: