Փրկարար ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երեւանի Հրազդանի մեծ կամրջից (Կիեւան կամուրջ):

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարների եւ տեղի ուժերով կանխվել է անձը չպարզված քաղաքացու ինքնասպանության փորձը:

Վերջինս տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժին: