Շրի Լանկայում արդեն հատուկ ռեժիմ է գործում, ոստիկանությունը պարեկային ժամ է հայտարարել եւս երկու քաղաքներում` բուդդայականների եւ մահմեդականների միջեւ խռովությունների պատճառով: Մայրաքաղաք Կոլոմբոյից 60 կմ հարավ գտնվող Ալութգամա եւ Բերուվալա քաղաքներում բախումների հետեւանքով տուժել է մի քանի մարդ: Բոլոր վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ ականատեսների` բուդդայականները բառացիորեն որսում են մահմեդականներին` երբեմն դուրս հանելով նրանց ավտոբուսներից եւ ծեծի ենթարկելով: Մի քանի շաբաթ առաջ երկրի մահմեդական առաջնորդներն արդեն դիմել էին նախագահին` խնդրելով պաշտպանել երկրի մահմեդական բնակչությանը հարձակումներից: Մահմեդականները կազմում են Շրի Լանկայի 20 միլիոնանոց բնակչության 10%-ը:





























