Քենիայի զինվորականները հայտնում են   Լամու կղզու հարեւանությամբ գտնվող Մպեկետոնի քաղաքի մի քանի հյուրանոցների վրա հարձակումների մասին: Ըստ նրանց` հարձակումներն իրականացրել են Սոմալիի «Ալ-Շաբաբ» իսլամական խմբավորման գրոհայինները:

Գրոհայինները հարձակվել են նաեւ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայոթյունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Բաժանմունքից գրոհայինները գողացել են զենք եւ տրանսպորտային միջոցներ: Տեղի բնակիչները թաքնվում են մոտակա անտառներում:

Գրոհայինները փախել են: Ըստ բանակի պաշտոնական ներկայացուցիչ մայոր Էմանուել Չիչիրի` հարձակվողներին  փնտրում են հետախուզական օդանավերի օգնությամբ: