Ճապոնիայի արեւելյան ափերին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իվակի քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Երկրաշարժի ճջախը գտնվել է 39 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հաղորդում է Gazeta.ru-ն:





























