Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 15-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 19 տանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ննջասենյակում այրվել են անկողնային պարագաներ եւ վարագույր:





























