Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 85-ամյա տղամարդուն 80-ամյա կնոջը հետապնդելու համար: Նրանք ծանոթացել են հիվանդանոցային պալատներից մեկում, որտեղ կինը գտնվել է տղամարդու՝ այլեւս արդեն մահացած կնոջ հետ, հաղորդում է Лента.Ру-ն՝ վկայակոչելով Agence France-Presse:

Ինչպես նշվում է, Տիկեո Նիտան 2013թ. նոյեմբերին իր ուշադրության օբյեկտին մի քանի հեռախոսային հաղորդագրություն է ուղարկել կնոջ ինքնապատասխանիչին՝ խնդրելով դուրս գալ եւ ժամանակ անցկացնել իր հետ:

Նիտանը ձերբակալվել է հունիսի 10-ին: Մինչ այդ կինը մի քանի անգամ դիմել է ոստիկանությանը՝ բողոքելով համառ սիրահետողի դեմ:

Վերջին ժամանակներս տարեց մարդկանց կողմից կատարվող հանցագործությունների թիվը Ճապոնիայում մեծացել է՝ պայմանավորված երկրի բնակչության ընդհանուր ծերացման հետ: Կառավարության տվյալներով՝ 65 եւ ավելի տարիքի մարդկանց կողմից կատարվող իրավախախտումների թիվը 20 տարվա ընթացքում ավելացել է 6 անգամ: Դեպքերի մեծ մասում հանցագործները նախընտրում են գողությունը, սակայն վերջերս ավելացել են նաեւ թոշակառուների կողմից իրականացվող բռնությունների դեպքերը: