Նյու Յորքում կամավորները որոշել են տեսողության խնդիրներ ունեցողներին հեծանվով զբոսնելու հնարավորություն ընձեռել: ИТАР-ТАСС-ը, հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին, տեղեկացնում է, որ նախաձեռնողները «Տանդեմ» անվանումով խումբ են ստեղծել:
Հեծանիվ-տանդեմը երկու նստատեղով երկանիվ կոնստրուկցիա է, երկու զույգ անվակներով եւ մեկ ղեկով: Առջեւում նստածը ղեկավարում է հեծանիվը, իսկ հետեւի նստատեղն այս դեպքում նախատեսված է թույլ տեսնող կամ կույր մարդու համար: Նա պտտում է անվակների մյուս զույգը՝ ավելացնելով հեծանիվի արագությունը: Միաժամանակ, առջեւում նստածը նկարագրում է ճանապարհին հանդիպող հետաքրքիր ամեն ինչ:
Կազմակերպությունն աշխատում է կամավորության սկզբունքով: Տեսողության խնդիրներ ունեցողներին կարող է օգնել յուրաքանչյուր ցանկացող: Նախաձեռնողների խոսքով, հեծանվով ճամփորդությունը մեծ ժողովրդականություն է վայելում եւ առաջիկայում ծրագրվում է նաեւ գիշերային էքսկուրսիաներ կազմակերպել:
«Սա հրաշալի գաղափար է: Հիմա ես կարող եմ ոչ միայն հեծանվով զբոսնել, այլեւ այդ ընթացքում հետաքրքիր մարդկանց հետ զրուցել»,- պատմել է տեսության խնդիր ունեցող մի տղամարդ՝ հավելելով, որ ձգտում է Կենտրոնական զբոսայգով ոչ մի զբոսանք բաց չթողնել:





























