Ռուսական իրավապահները կալանավորել են չորս հոգու, ովքեր փորձել են Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ դյուրավառ նյութեր շպրտել:
«Առավոտյան ժամը 10-ին Մոսկվայի կենտրոնում՝ Լեոնտեւյան նրբանցքի №18 տան մերձակայքում չորս քաղաքացիներ փորձ են արել այդ հասցեում տեղակայված դեսպանատան ուղղությամբ դյուրավառ նյութեր շպրտել»,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի կենտրոնական վարչության մամուլի ծառայությանը:
«Իրավախախտներն անմիջապես կալանավորվել են եւ տարվել ներքին գործերի բաժանմունք՝ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելու համար: Նրանցից բացատրություններ են վերցնում»,- նշվում է հաղորդագրությունում:




























