Օրերս մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Բազումի բաժին եւ կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի 42 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչներով, եւ ինքնաշեն նռնակի նմանվող երկաթե իր` հրահաղորդ քուղով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























