Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` ս/թ. հունվարի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված մի քրեական գործի շրջանակներում, օրերս 57-ամյա Դունյա Ի.-ի տանը եւ օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում` անասնագոմի տանիքում, հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 108 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի եւ ինքնաձիգի պահունակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դունյա Ի.-ն հայտարարել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որոնք ձեռք էր բերել 1980 թ. վերջերին Ռուսաստանից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:





























