Օրերս ոստիկանության Ապարանի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Վերածնունդ հուշարձանի դարպասների մոտ գտնվող փայտե տնակի հետնամասում զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 64 փամփուշտ եւ նռնակ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: