Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, հունիսի 13-ին, ժամը 20.15-ին, Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Վոլոդյա Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 338 հոդվածի (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի մեղադրանքով:





























