Հունիսի 14-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի, ծնկի հոդերի շրջանի սալջարդ եւ քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Նարեկ Հ.-ն եւ հայտարարել, որ վնասվածքները ստացել է ծառից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 13-ին, ժամը 19.30-ին, Նարեկ Հ.-ն «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով Արաքսաշեն թաղամասում գտնվող Շամբ լճակի դիմացի ճանապարհահատվածում բախվել է «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայի եւ ստացել նշված վնասվածքները:

Կատարվում է քննություն: