Լոռու մարզի Օձուն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, հունիսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միթսուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: