Հունիսի 14-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել 48-ամյա մի քաղաքացուհի եւ հայտնել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում իրեն վրաերթի են ենթարկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն եւ պատճառել մարմնական վնասվածքներ, որը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























