Երեւանի Սեբաստիայի եւ Վանթյան փողոցների խաչմերուկում, հունիսի 14-ին, ժամը 15.30-ին, «ԵրԱԶ-762Վ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























