Երեւանի Աթենքի փողոցի թիվ 6/4 շենքի դիմաց, հունիսի 14-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: