Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի մեծագույն մտածող, եկեղեցական եւ քաղաքական գործիչ Գեւորգ վարդապետ Սկեւռացու «Մեկնութիւն Գործոց առաքելոց» մեկնողական երկը:

Աշխատասիրությամբ Հասմիկ Բադալյանի եւ խմբագրությամբ Գեւորգ Տեր-Վարդանյանի հրատարակված այս բարձրարժեք մեկնությունը կարեւորագույն տեղ է գրավում հայ աստվածաբանական գրականության մեջ:

Վերոնշյալ խմբագիր մեկնությունը կազմելիս Գեւորգ վարդապետ Սկեւռացին օգտվել է Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Կիրակոս Արեւելցու համաբնույթ թարգմանական եւ հայագիր բնագրերից` նպատակ ունենալով միահյուսելու վերոհիշյալ աշխատանքները եւ կազմելու ՙԳործք առաքելոց՚-ի ըմբռնելի ու համառոտ մեկնություն:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: