Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 40-ամյա Ռոբերտ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. փետրվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի եւ անձի առեւանգման մեղադրանքներով:

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: