Դեռեւս նախորդ ամսվա սկզբին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու մոտից Արմեն Ա.-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարողին գտել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 31-ամյա Գարիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել:
Գողոնը առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:





























