Լիտվան Ուկրաինայում սպառնալիք է տեսնում ռազմական իրադրության մղելու առումով, այդ պատճառով ձգտում է, որ բոլոր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով. այդ ապագայում շատ կարեւոր է ե՛ւ ՆԱՏՕ-ի, ե՛ւ Ռուսաստանի համար: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Դիվանագետի հավաստմամբ, Ղրիմի շուրջ իրադարձություններից հետո Լիտվայում հասկացան, որ հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին:

«Մենք հասկացանք, որ այն ամենը, ինչի մասին խոսում էինք երկար տարիներ, հարկավոր է գործնականում իրականացնել: Այդ պատճառով իշխող եւ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները կարողացան քաղաքական կամք դրսեւորել եւ ֆինանսավորման մասին համաձայնագիր ստորագրել, որպեսզի մինչեւ 2020 թվականը մեր ՀՆԱ-ի 2%-ը հատկացվի երկրի պաշտպանությանը: Լիտվան այդ ցուցանիշներով հետ է մնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամներից, եւ մենք կարծում ենք, որ ներկա իրավիճակը մեզ պարտավորեցնում է լրջորեն վերաբերվել այդ հանգամանքին»,- ընդգծեց Էրիկաս Պետրիկասը:

Նա նաեւ հավելեց, որ պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթ է դառնում Լիտվայի համար: