Ոսկետափ-Արարատ ճանապարհի 4-րդ կմ-ին, հունիսի 15-ին, ժամը 22.25-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: