Վրաստանի 71 քաղաքներում եւ համայնքներում համամասնական կարգով կայացած ընտրություններին նախնական տվյալով առաջատարն է «Վրացական երազանքը»՝ 51.5 % ձայն:
Հայտնի է, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարն է Դավիթ Նարմանիան՝ «Վրացական երազանքից», նրա նախնական արդյունքը 46,09% է: Եթե նա չկարողանա հաղթահարել 50%-անոց արգելքը, Թբիլիսիում ընտրությունների երկրորդ փուլ կկայանա:
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքի ընտրություններին, ապա, «Վրաստանի հայ համայնքի» փոխանցմամբ, այստեղ արդեն հաշվված է ձայների մեծամասնությունը եւ հաստատված են հետեւյալ արդյունքները. Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության ղեկավար` Էդուարդ Աղասյան («Վրացական երազանք») - 60,55%: Նինոծմինդա (Բոգդանովկա)՝ Գագիկ Ղարսլյան («Վրացական երազանք») -80,57%: Ախալցխա՝ Զազա Մելիքիձե («Վրացական երազանք») -59,7%, Ադիգենի՝ Զաքարիա Էնդելաձե («Վրացական երազանք») -64,83%, Ասպինձա՝ Լեւան Ծաբաձե («Վրացական երազանք») -49,27%, Բորժոմի՝ Դմիտրի Կիպիանի («Վրացական երազանք»)-58,65%:





























