Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 900 հազար ծաղկասածիլ: Ի պատասխան մտահոգության, թե աշխատանքի արդյունքները դեռեւս տեսանելի չեն, նշվել է, որ դա պայմանավորված է բացառապես վերջին շրջանի տեղումների առատությամբ եւ որ դրանց դադարելուն զուգահեռ տեսանելի կլինեն նաեւ արդյունքները:
Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում բուժման նպատակով տարվում են ծառերի հատուկ նյութերով մշակման անհրաժեշտ միջոցառումներ: Հանձնարարվել է մասնավոր հատվածին իրազեկել այս ուղղությամբ իրենց կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկելիք անհրաժեշտ միջոցառումների մասին:




























