Չարժե Համառուսական պետական հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման ընկերության հաղորդավար Դմիտրի Կիսելյովի հայտարարությունը ճակատագրական կոչել: Այդ մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
«Ինչպես հայտնի է, Հայաստանի տաքսու վարորդները խոսում են աշխարհի բոլոր լեզուներով, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ճանաչված փորձագետներ են», կատակեց Մարտիրոսյանը: «Չգիտեմ, Կիսելյովն ինքը տաքսի նստե՞լ է եւ ինչպիսի տաքսիստի հետ է զրուցել: Հետաքրքիր կլիներ տեսնել այդ վարորդին եւ հիշատակի համար նկարվել նրա հետ: Ամեն դեպքում արտասովոր մարդ է, ընդհանուր կանոնից բացառություն», - հայտարարեց Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հրավիրվել էր Հայաստանի խորհրդարան եւ հայտարարել հանրապետությունում ռուսաց լեզվի դերի նվազեցման անթույլատրելիության մասին: Կիսելյովը հավելել է, որ դրանից է կախված Հայաստանի ազգային անվտանգությունը:
Կրթության նախարարն ու Հայաստանի իշխանության մի շարք պատգամավորներ հայտարել են որ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու հիմքեր չկան, սակայն այն շարունակում է գտնվել պետության ուշադրության ներքո:
Դա չի նշանակում, որ Հայաստանի բնակիչները չեն ցանկանում օտար լեզուներ սովորել: «Իհարկե, պետք է սովորեն, ընդ որում ամենատարբեր: Ե՛վ ռուսերեն, ե՛ւ անգլերեն, ե՛ւ ֆրանսերեն՝ սիրո լեզուն, ե՛ւ պարսկերեն՝ ամենաերգեցիկ լեզուն», - հավելել է Նաղդալյանը:




























