Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն օրերս կազմակերպել էր հաշմանդամների հանրապետական մարզական 12-րդ փառատոնը: Մրցումներն անցկացվել են Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում:
Մարզական փառատոնին մասնակցում էր ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած, հաշմանդամություն ունեցող 110 մարզիկ, որոնց թվում են նաեւ ՀՀ ԱԻ նախարարության ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության 6 աշխատակից:
Փառատոնում ընդգրկված են բասկետբոլ, բազկամարտ, լող, սեղանի թենիս, ծանրամարտ եւ շախմատ մարզաձեւերը:
Մարզական փառատոնին մասնակցող ԱԻՆ աշխատակիցները հանդես էին գալիս մայրաքաղաքն ու տարբեր մարզեր ներկայացնող թիմերում եւ գրավել են հետեւյալ մրցանակային տեղերը.
- Սեւակ Մխիթարյան (տեղեկատվության վարչության պետ), մասնակցել է նստասայլակներով բասկետբոլ մարզաձեւին եւ գրավել 2-րդ տեղը, իսկ ծանրամարտից` 3-րդ տեղը.
- Հրաչյա Մանուկյան (տեղեկատվության վերլուծության բաժնի առաջատար մասնագետ), նստասայլակներով բասկետբոլ մարզաձեւում գրավել է 1-ին տեղ-ը,
- Նուբար Կիրակոսյան (տեղեկատվության ստացման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ), հաղթել է սեղանի թենիս մարզաձեւում` գրավելով 1-ին տեղը, իսկ բազկամարտում` 2-րդ տեղը.
- Ալիկ Բաբայան (տեղեկատվության ստացման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ), սեղանի թենիս մարզաձեւում զբաղեցրել է 3-րդ տեղը:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ` մարզական փառատոնին մասնակցած աշխատակիցները ներկայացվելու են խրախուսման:




























